Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հուլիսի վերջին 396,3 մլրդ դրամ է կազմել

24.09.2012 14:23
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հուլիսի վերջին 396,3 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի հուլիսի վերջին կազմել է 396,3 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այդ  ցուցանիշը հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, մեծացել է 0,2 տոկոսով:

Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները հուլիսի վերջին կազմել են ավելի քան 32,5  մլրդ դրամ՝ հունիսի համեմատ կրճատվելով 0,4 տոկոսով։
Հայաստանի տնային տնտեսությունների դրամական ավանդների ծավալը հուլիսի վերջին կազմել է շուրջ 166,5  մլրդ դրամ՝ անցյալ ամսվա համեմատ ավելանալով 2 տոկոսով:

Հուլիսի 31-ի դրությամբ, առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1 080 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 1 տոկոսով: 2012 թվականի հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 407,09 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև