Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են

24.09.2012 19:25
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ առուվաճառքները սկսել են ոսկու արժեքի նվազումով, քանի որ աճել է ամերիկյան արժույթը: Միաժամանակ առուվաճառքների միջակայքերը համեմատաբար փոքր են մնացել։ Եվրագոտու շարունակվող պարտքային ճգնաժամի վերաբերյալ անհանգստությունները նույնպես զսպել են ներդրողների ակտիվությունը, հատկապես երբ նախորդ հանգստյան օրերին տարածաշրջանի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ բանկային միության ստեղծման առումով էական առաջընթաց չի գրանցվել։

Սակայն հաջորդ երկու նստաշրջաններին դեղին մետաղի գնանշումները կարողացան վերականգնել իրենց կորուստները։ Դրական ֆոնը պայմանավորված էր Նյու Յորքի ԴՊՀ նախագահ Ուիլյամ Դադլիի ելույթով (նա նշեց, որ կողմ է տնտեսության խթանման նոր ծրագրին), ինչպես նաև Ճապոնիայի Բանկի կողմից 10 տրլն իենի չափով քանակական մեղմացման ծրագրի ծավալի ավելացման կամ տնտեսական աճը խթանելու և ճապոնական արժույթի հստակ ամրապնդումը թուլացնելու մասին անսպասելի որոշմամբ։
Շաբաթվա վերջին ոսկու գնանշումներն աճեցին`հասնելով նոր բազմամսյա առավելագույն 1787,11 ԱՄՆ դոլարի` այն ուժեղացող հույսերի ֆոնին, որ Իսպանիան ֆինանսական օգնություն կխնդրի։ Սակայն շուտով երկար գործողությունների ֆիկսացիան շաբաթվա վերջին համահարթեց այդ աճը։ Արդյունքում` ոսկու արժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,07 տոկոսով `մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1772,62 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար ոսկու գնանշումները նախկինի պես կկենտրոնանան ցածր գնային մակարդակներում` համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վերաբերյալ կասկածների ֆոնին։ Խթանող միջոցների թուլացած էյֆորիան և Հնդկաստանի կողմից պահպանվող թույլ ֆիզիկական պահանջարկը կխոչընդոտեն դեղին մետաղի աճին։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար որպես աջակից հանդես կգա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1740,0 ԱՄՆ դոլար նիշը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա նաև կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ–ի ծավալի վերջնական տվյալների հրապարկման և օգոստոսին բնակշուկայի թվերի, ինչպես նաև սպառողական վստահության ինդիկատորի և սեպտեմբերին Chicago PMI գործնական ակտիվության ցուցիչի վրա։ Եվրոպական նորություններից պետք է ընդգծել Գերմանիայի և եվրագոտու սպառողական գների ցուցիչի վերաբերյալ նախնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև սեպտեմբերին IFO–ի գործնական միջավայրի պայմանների ինդիկատորը։ Օվկիանոսից դուրս սպասվող չափավոր դրական վիճակագրությունը և եվրագոտու

Սակայն, եթե չնայած կանխատեսումներին, ՀՆԱ–ի վերջնական թվերը և ԱՄՆ գործնական ակտիվության ցուցիչի տվյալները բացասական գտնվեն, իսկ  եվրագոտու սպառողական գների ցուցիչը կանխատեսումներից բարձր գտնվի, ոսկին կարող է նաև բարձրանալ։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններին որպես հակադրման մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1800,0 ԱՄՆ դոլար նիշը։

Ընթացիկ շաբաթում ֆյուչերսյան շուկայում պղնձի արժեքը նվազել է 1,28 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,7715  ԱՄՆ դոլար։ Այս շաբաթ գները հիմնականում նվազել են համաշխարհային տնտեսության հեռանկարների առումով մտավախությունների ամրապնդման, ինչպես նաև հիմնական արժութային զույգի նվազման ֆոնին։ Միաժամանակ եվրագոտու PMI մատակարարման մենեջերների ցուցիչի վերաբերյալ թույլ տնտեսական տվյալները նույնպես լավատեսություն չեն ավելացրել։
Ամեն դեպքում Չինաստանից ստացված թույլ տնտեսական վիճակագրությունը կարմիր մետաղի վաճառք է հրահրել։ Այսպիսով, սեպտեմբերին HSBC–ի կողմից Չինաստանի PMI մատակարարման մենեջերների նախնական ցուցիչն աճել է` օգոստոսի 47,6–ի փոխարեն կազմելով 47,8, ընդ որում ցուցանիշը տասնմեկ ամիս շարունակ գտնվում է 50,0 սահմանից ցածր, ինչը մատնանշում է մշակվող արդյունաբերության ակտիվության նվազումը։

Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ)  այդ ակտիվի փոքր–ինչ բարձրացող բորսային պաշարն ընթացիկ շաբաթում նույնպես խոչընդոտել է կարմիր մետաղի գնանշումների աճին։

Նախորդ շաբաթ տեղի ունեցած գների նվազումը կարող է գնորդներին գրավել առավել ցածր գնային պայմաններում, ինչը կնպաստի առաջիկա շաբաթվա ընթացքում մետաղի գնանշումների վերականգնմանը։ Սակայն կարմիր մետաղի գնանշումները խոցելի կմնան` եվրագոտու իրավիճակի վերաբերյալ պահպանվող անորոշության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության հեռանկարների ֆոնին։ Այդ դեպքում, եթե Իսպանիայի դրությունը կշարունակի վատանալ, կարմիր մետաղի գնանշումները կշարունակեն նվազել։

Պղնձի արժեքը նույնպես կորոշվի ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությամբ։ Սպասվում է, որ այդ վիճակագրությունը դրական կլինի։ Եթե այդ կանխատեսումներն արդարանան, և ՀՆԱ–ի և ԱՄՆ գործնական ակտիվության ցուցիչի տվյալները կանխատեսումներից ավելի լավը լինեն, գունավոր մետաղների, այդ թվում` պղինձի գինը կարող է նաև բարձրանալ։ Սակայն, եթե չնայած կանխատեսումներին, տվյալները բացասական լինեն, դա կարող է նվազեցնել ռիսկի նկատմամբ ներդրողների հակվածությունը` այդ կերպ ճնշում գործադրելով պղնձի գնանշումների վրա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսյան շուկայում պղնձի գնանշումների տատանումների ենթադրելի միջակայքը մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմում է  3,70 – 3,90 ԱՄՆ դոլար։ –0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև