Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September 25th, 2012

    Էքստրեմալ պայմաններում կապիտալի պակասուրդը սպառնում է բանկերի ավելի մեծ քանակի. ՌԴ ԿԲ

    Tuesday, September 25th, 2012

    Այն բանկերի քանակը, որոնք էքստրեմալ մակրոսցենար իրականացնելիս կապիտալի պակասուրդի կհանդիպեն, ավելի քան երկու անգամ աճել է, երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկին` վկայակոչելով ռուսական բանկերի սթրես թեստավորման վերջին տվյալները, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

    ԱՄՀ–ն հիասթափվել է համաշխարհային տնտեսության հեռանկարներից

    Tuesday, September 25th, 2012

    Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կնվազեցնի 2012թ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը։ Այդ մասին 2012թ.–ի սեպտեմբերի 24–ին հայտնել է հիմնադրամի տնօրեն Քրիստինա Լագարդը, հաղորդում է РБК գործակալությունը` հղում անելով Reuters–ին։

    ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կնվազեցնի 2012թ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը։ Այդ մասին 2012թ.–ի սեպտեմբերի 24–ին հայտնել է հիմնադրամի տնօրեն Քրիստինա Լագարդը, հաղորդում է РБК գործակալությունը` հղում անելով Reuters–ին։
    «Մենք նախկինի պես համաշխարհային տնտեսության աճ ենք կանխատեսում, սակայն այն այNքան ուժեղ չի լինի, ինչպես մենք նախկինում էինք համարում»,– տեղեկացրել է Ք.Լագարդը։
    Ըստ նրա` երբ ԱՄՀ–ն նախկինում կազմում էր 2012թ.–ի կանխատեսումը, աճի ծավալը որոշելու հարցում առավել լուրջ դեր էր խաղում ներդրողների շրջանում առաջացած անվստահությունը։ ԱՄՀ ղեկավարը նաև նշել է այն կարևոր պահերը, ինչպիսին է Եվրամիության պարտքային ճգնաժամը, մերձավոր Արևելքի լարված քաղաքական դրությունը և զարգացող տնտեսության աճի դանդաղումը։
    Լագարդը տեղեկացրել է, որ ներդրողներն ի սկզբանե ոգևորված էին ԵՄ կառավարությամբ և միության փլուզումից խուսափելու իրենց պարտրաստակամությամբ։ Այժմ անհրաժեշտ է գործողության մեջ մտցնել նախկինում քննարկվող միջոցները, այդ թվում` բանկային միությունը։ ԱՄՀ ղեկավարը կոչ է արել ԵՄ–ին «անհապաղ նախագծերի իրագործմանն անցնել»։ –0–

    ԱՀԸ-ի` 500 մլն դրամ ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում

    Tuesday, September 25th, 2012

    Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 3րդ թողարկման տեղաբաշխում՝ 500 մլն ՀՀ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից: ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 3րդ թողարկման տեղաբաշխում՝ 500 մլն ՀՀ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից:

    Ազգային հիփոթեկային ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477,084,616.89 ՀՀ դրամ, պահանաջարկը` 755,217,511.45 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5533 %, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.755%:

    Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն իսկ երրորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) տեղաբաշխվեց Բորսայում 24.11.2011թ., այնուհետև թույլատրվեց առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ 24.05.2012թ. մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից:
    ԱՀԸ-ի պարտատոմսերի երկորդ թողարկումը (NMCCB2) թույլատրվել է առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում 18.06.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 06.12.2012թ.:
    «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:
    NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արտարժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրվել է 2005 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքը մեկնարկել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին ($1- 411,13 դրամ ).:–0-

    ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերի 25–ին 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

    Tuesday, September 25th, 2012

    ՀՀ ԿԲ-ն երեքշաբթի 1,5 մլրդ դրամ ծավալով AMGT39256134 թողարկման կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    ՀՀ նախկին վարչապետը 2011թ.–ի պետբյուջեի կատարողականի զեկույցը թվերի մանիպուլյացիա է անվանում. թերթ

    Tuesday, September 25th, 2012

    Հայաստանի կառավարության նախկին ղեկավար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ 2011 թվականի բյուջեի կատարողականի զեկույցը հիմնված է թվերի մանիպուլյացիայի վրա, գրում է «168 ժամ» թերթը։

    Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալն օգոստոսին կրճատվել է 74%-ով՝ կազմելով 118,9 մլն դրամ

    Tuesday, September 25th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է արժեթղթերով գործարքների ծավալի անկում: NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը օգոստոսին կազմել է ավելի քան 118,9 մլն դրամ՝ հուլիսի ավելի քան 457,5 մլն-ի դրամի դիմաց՝ կրճատվելով 74%-ով:

    ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է ավելի քան 120.8 մլրդ դրամ

    Tuesday, September 25th, 2012

    ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2012թ.-ի հուլիսի վերջին կազմել է ավելի քան 120,8 մլրդ դրամ՝ հունիսի համեմատ ավելանալով 0.1 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում: