ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է ավելի քան 120.8 մլրդ դրամ

25.09.2012 12:03
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է ավելի քան 120.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2012թ.-ի հուլիսի վերջին կազմել է ավելի քան 120,8 մլրդ դրամ՝ հունիսի համեմատ ավելանալով 0.1 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Տվյալների համաձայն, տրամադրած հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 62.4 մլրդ դրամ` հունիսի համեմատ աճելով 1 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 58.4 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 0.7 տոկոսով:

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8.6 տոկոս:

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը 2012 թվականի հուլիսի վերջին կազմել է մոտ 1 410.3 տրլն դրամ` հունիսի համեմատ կրճատվելով 0,6 տոկոսով:

2012թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 407,18 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև