Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալն օգոստոսին կրճատվել է 74%-ով՝ կազմելով 118,9 մլն դրամ

25.09.2012 14:26
Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալն օգոստոսին կրճատվել է 74%-ով՝ կազմելով 118,9 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է արժեթղթերով գործարքների ծավալի անկում:  NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը օգոստոսին կազմել է ավելի քան 118,9 մլն դրամ՝ հուլիսի ավելի քան 457,5 մլն-ի դրամի դիմաց՝ կրճատվելով 74%-ով:

Ըստ NASDAQ OMX Արմենիայից ստացված տվյալների «ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության, կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է ավելի քան 48 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 40,3% -ը: Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է մոտ 43 մլն դրամ կամ 36,2%: Բաժնետոմսերով գործարքներն օգոստոսին կազմել են շուրջ 27,9 մլն դոլար:

Օգոստոսին առևտրային նստաշրջանների ժամանակ գործարքներն իրականացվել են պետական պարտատոմսերով և չորս մասնավոր ընկերությունների կորպորատիվ պարտատոմսերով:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին: (1 դոլարը 407,18 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև