ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերի 25–ին 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

25.09.2012 15:24
ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերի 25–ին 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն երեքշաբթի 1,5 մլրդ դրամ ծավալով AMGT39256134 թողարկման կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 765 մլն դրամ, բոլորը մրցակցային հայտերով, որոնք տրամադրվել են գործակալների կողմից։

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5198 տոկոս` 9.9% սահմանային եկամտաբերությամբ: ($1 – 407,18 դրամ է) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև