Էքստրեմալ պայմաններում կապիտալի պակասուրդը սպառնում է բանկերի ավելի մեծ քանակի. ՌԴ ԿԲ

25.09.2012 19:51
Էքստրեմալ պայմաններում կապիտալի պակասուրդը սպառնում է բանկերի ավելի մեծ քանակի. ՌԴ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այն բանկերի քանակը, որոնք էքստրեմալ մակրոսցենար իրականացնելիս կապիտալի պակասուրդի կհանդիպեն, ավելի քան երկու անգամ աճել է, երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկին` վկայակոչելով ռուսական բանկերի սթրես թեստավորման վերջին տվյալները, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Կարգավորիչը կես տարին մեկ անգամ սթրես թեստեր է անցկացնում երկու մակրոսցենարների հիման վրա` վատատեսական և էքստրեմալ։

«Այն բանկերի քանակը, որոնք կապիտալի պակասուրդ կունենան էքստրեմալ պայմանների դեպքում հունվարի 1–ի գնահատականի համեմատ, ավելացել է գրեթե երկուսից ավելի անգամ։ Եվ նման բանկերի քանակը հարյուրից ավելի է»,– տեղեկացրել է Սիմանովսկին։

ԿԲ սթրես թեստերը հունվարի 1–ին ցույց տվեցին, որ վատատեսական սցենար իրականացնելիս 56 մլրդ ռուբլի կապիտալի պակասուրդի կհանդիպեն 120 վարկային կազմակերպություններ, էքստրեմալ սցենարի պայմաններում` 405 մլրդ ռուբլի չափով կապիտալի պակասուրդ կնկատվի 223 վարկային կազմակերպությունների մոտ։

«Ամրապնդվել են անապահով մանրածախ վարկերի պորտֆելի հետ կապված ռիսկերը, ռիսկեր` կապված կապիտալի բավարարության... և լիկվիդության դրության հետ, քանի որ ընդհանուր առմամբ վարկավորման զարգացումն ավելի բուռն տեմպերով է ընթանում, քան լիկվիդայնության գծով հնարավորությունների ավելացումը»,– նշել է ԿԲ առաջին փոխնախագահը։

Բացի այդ, ըստ նրա` մնում են մինչճգնաժամային ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից ժառանգած ռիսկերը, դա ներդրումային պորտֆելն ու վատ վարկերն են։

«Առաջիկա տեսանելի հեռանկարում ոչ մի սթրեսային իրական պայմաններ չպետք է լինեն` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի»,– ավելացրել է նա։

Սիմանովսկին նշել է, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանի Բանկը կարող է հնարավորություն ստանալ կապիտալով բանկերին պահանջներ ներկայացնելու` հաշվի առնելով սթրես թեստերի արդյունքները։ Առայժմ կարգավորիչը նման հնարավորություն չունի։

«Եթե սթրես թեստը ցույց տա, որ բանկն անբավարար կապիտալ ունի, հսկիչ մարմինները կապիտալն ավելացնելու պահանջ են ներկայացնում նրան` հասնելով սթրեսը հաղթահարելու համար բավարար մակարդակի»,– բացատրել է Սիմանովսկին։

Առաջին հերթին դա կարող է անդրադառնալ խոշոր բանկերի վրա, սակայն փոխնախագահը նշել է, որ հետագայում նման միջոցները կարող են կիրառվել նաև բոլոր բանկերում։ «Եթե ԿԲ–ն համապատասխան իրավունք ունենա, ապա և բանկերի նկատմամբ պահանջները համապատասխանաբար պարտադիր կլինեն»,– ասել է նա։
Սիմանովսկին ավելացրել է, որ դա մոտակա ապագայի հեռանկարը չէ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև