Ճապոնիայի բանկը սկսել է սենսորային բանկոմատներ օգտագործել, որոնք փողն առանց քարտերի են տալիս

26.09.2012 11:11
Ճապոնիայի բանկը սկսել է սենսորային բանկոմատներ օգտագործել, որոնք փողն առանց քարտերի են տալիս

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. The Ogaki Kyoritsu Bank, Ltd ճապոնական բանկը չորեքշաբթիից սկսել է այնպիսի բանկոմատներ օգտագործել, որոնց միջոցով գործառնություն կատարելու համար քարտ կամ խնայգրքույկ չի պահանջվում։ Բավական է գրանցել ծննդյան ամսաթիվը և ափը դնել սենսորային սարքի վրա, տեղեկացրել է բանկը։

«Հաճախորդի կենսաչափական տվյալները սկանավորող բանկոմատների օգտագործումը Ճապոնիայում առաջին դեպքն է։ Բանկոմատների նոր տեսակի միջոցով բանկում կենսաչափական տվյալները գրանցելուց հետո հնարավոր է ավանդներով գործառնություններ անցկացնել նույնիսկ քարտը կամ խնայգրքույկը կորցնելու դեպքում»,– ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մինչև սեպտեմբերի վերջ բանկը 18 նման բանկոմատներ կկիրառի, իսկ հաջորդ տարվա գարնանը մտադիր է դրանք տեղադրել յուրաքանչյուր ստորաբաժանումում և Գիֆու նահանգի Օգակի քաղաքի խոշոր առևտրային կետերում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև