Անելիք Բանկի ֆիզիկական անձանց ավանդների պորտֆելը 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին աճել է 23%–ով` կազմելով 23 մլրդ դրամ

26.09.2012 12:46
Անելիք Բանկի ֆիզիկական անձանց ավանդների պորտֆելը 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին աճել է 23%–ով` կազմելով 23 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսների ընթացքում «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների պորտֆելն աճել է 4,2 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 23 %-ով, մոտենալով 23 մլրդ ՀՀ դրամ սահմանագծին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ ավանդատուների թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 17%-ով:

Հաղորդագրության համաձայն՝ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 2012 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ներգրավել է մոտ 8,2 մլրդ ՀՀ դրամի նոր ավանդ՝ ավելի քան 3000 ավանդատուներից:

««Ամփոփելով 8 ամսվա արդյունքները` կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավականին մեծ աճ, որը բնակչության վստահությունը բնորոշող հիմնական ինդիկատորն է։

Նման աճը պայմանավորված է Բանկի բոլոր ավանդատեսակների գծով գումարային աճով և, մասնավորապես, 2012 թվականին ներդրված նոր   «Փոխարկային», «Կայուն» ավանդատեսակներով»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ գլխամասային բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև