Պուտինը կարծում է, որ կհաջողվի պահպանել միասնական եվրոպական արժույթը

26.09.2012 14:33
Պուտինը կարծում է, որ կհաջողվի պահպանել միասնական եվրոպական արժույթը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չնայած եվրագոտում առկա ֆինանսական իրավիճակին` կհաջողվի պահպանել միասնական եվրոպական արժույթը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իրոք, դրանց զգալի մասը (ՌԴ ոսկու արժույթների ռեզերվների) գտնվում է եվրոյում։ Մենք հիանալի գիտակցում ենք բոլոր ռիսկերը, սակայն ելնում ենք նրանից, որ եվրոպական տնտեսության ֆունդամենտալ հիմքերը, իսկ դա վերջին հաշվով ամենակարևորն է, այնպիսին են, որ թույլ կտան պահպանել միասնական արժույթը»,–լրագրողներին ասել է նախագահը։

Պուտինն ավելացրել է, որ Մոսկվայում Եվրահանձնաժողովի և եվրագոտու առանցքային խաղացողները տրամադրված են իրավիճակը կարդինալ և դեպի լավը փոխել։

«Մենք վստահում ենք այդ դիրքորոշմանը»,– ասել է ՌԴ նախագահը։
Այդպես է պատասխանել նա այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտահոգվու՞մ է եվրագոտու իրավիճակի հետ կապված իր ոսկու արժութային ռեզերվների համար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև