Կուդրինը ՀՏՖ–ի շրջանակում գլխավորել է Ռուսաստանի հարցերով փորձագիտական խորհուրդը

26.09.2012 18:39
Կուդրինը ՀՏՖ–ի շրջանակում գլխավորել է Ռուսաստանի հարցերով փորձագիտական խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը գլխավորել է Ռուսաստանի մասով փորձագիտական խորհուրդը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, չորեքշաբթի տեղեկացնում է նախկին նախարարի կայքը,  հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր նա անցկացրել է խորհրդի մասնակիցների առաջին հեռուստակոնֆերանսը։ Քննարկվեցին խորհրդի խնդիրները և դրա գործունեության գերակա ուղղությունները։ Դրանց թվում են` կառավարության կողմից ցուցումների մշակումը կառուցվածքային բարեփոխումների, նորարարությունների խթանման, մարդկային կապիտալի և «Խումբ 20»–ում ռուսական նախագահության օրակարգի ոլորտում 2013 թվականին»,– ասվում է հաղորդման մեջ։

Այդ խորհուրդը ստեղծվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավար Կլաուս Շվաբի նախաձեռնությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև