ՀՀ կառավարությունը հաստատեց 2013 թվականի պետբյուջեն

27.09.2012 14:01
ՀՀ կառավարությունը հաստատեց 2013 թվականի պետբյուջեն

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց 2013թ.–ի պետական բյուջեի նախագիծը։

Համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում է սահմանել 1 տրլն 59 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 183 մլրդ դրամ մակարդակում։

Միաժամանակ ծախսերի 957,6 մլրդ դրամը բաժին է հասնում ընթացիկ ծախսերին, 195,097 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին։

Բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալում սոցիալական նպաստների և կենսաթոշակի ծախսերի ծավալը կազմում է 302,018 մլրդ դրամ, ծառայությունների և ապրանքների ծախսերը` 173,252 մլրդ դրամ։

12–ամյսա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4± 1,5%–ի սահմաններում, իսկ տնտեսական աճը` 6 տոկոսի մակարդակում։

ՀՀ համայնքների բյուջեները կկազմեն եկամուտների գծով 97.5 մլրդ դրամ, ծախսերի գծով` 101 մլրդ դրամ, պակասուրդը` 4,2 մլրդ դրամ:

Միաժամանակ 2012թ.–ի ՀՀ պետբյուջեի համաձայն, եկամուտները նախատեսված էին 911,6 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1044,1 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կազմել է 132,5 մլրդ դրամ  ($1-405,87 դրամ)։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև