Գրանցվել են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ երկու նոր մասնաճյուղեր

27.09.2012 17:36
Գրանցվել են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ երկու նոր  մասնաճյուղեր

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի որոշումով գրանցվել են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ «Նոր Նորք» և «Արտաշատ» մասնաճյուղերը:

Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ լրատվության բաժնից:

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև