Զադորնով. ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման պորտֆելը գերազանցել է 57 մլն. ռուբլին

27.09.2012 18:26
Զադորնով. ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման պորտֆելը գերազանցել է 57 մլն. ռուբլին

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է ավելի քան 57 մլն. ռուբլի, ասաց ՎՏԲ24 բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը հինգշաբթի Հայաստանում,

Ղազախստանում և Ուկրաինայում խմբի դուստր բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված տեսակամրջի ժամանակ:
POS-վարկավորման ծրագիրը թույլ է տալիս վարկը ձևակերպել անմիջականորեն խանութում, բանկը վարկավորում է ապրանքի գնի մինչև 100%-ը և չի պահանջում երաշխավորողների առկայություն: POS-վարկավորման ծրագիրն այսօրվա դրությամբ գործում է  Բելառուսում` 2010-ից և Հայաստանում` 2011-ից: 2012թ. Առաջին կիսամյակում բանկը 44,5 մլն. ռուբլու 3400 վարկ է տրամարդել:

«Ներկայում վաճառքի ավելի քան 100 կետեր ՎՏԲ Հայաստան Բանկի վարկեր են առաջարկում։ Նախագծի հաջողությունը թույլ կտա բանկին կետերի թիվը մինչև տարեվերջ հասցնել 225–ի»,– ասաց Զադորնովը։

Այդ առիթով նշելով, որ Հայաստանում և Վրաստանում լայնորեն կիրառվում է, այսպես կոչված, լոմբարդային վարկավորումը (սպառողական վարկեր ոսկե զարդերի գրավադրմամբ)` Զադորնովը նշեց, որ Խումբն ԱՊՀ տարածքում Ռուսաստանի համար ևս մի քանի բավականին բացառիկ ապրանքներ է օգտագործում։

«Այսպիսով, փորձի փոխանակումը ոչ միայն Ռուսաստանից այլ երկրներ է գնում։ Մենք ուշադիր վերլուծում ենք պրոդուկտների վաճառքների և տարբեր խմբերի հաճախորդների սպասարկման մոդելների մասով մեր գործընկերների փորձը»,– ընդգծեց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկեե ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև