ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման տոկոսադրույքների նվազում չի ակնկալում առաջիկա տարում

27.09.2012 19:50
ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման տոկոսադրույքների նվազում չի ակնկալում առաջիկա տարում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման տոկոսադրույքների նվազում չի ակնկալում առաջիկա տարում, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի ժ. պ. Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Կարծում եմ, որ տոկոսադրույքները կայուն կլինեն, առնվազն` մինչև հաջորդ տարվա ամառ»,– ասաց նա հինգշաբթի ՎՏԲ24 բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովի և Հայաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում խմբի դուստր բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված տեսակամուրջի ժամանակ:

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ տոկոսադրույքները հիմնականում կապված են ֆոնդավորման արժեքի հետ` «դա ցանկացած տոկոսադրույքի առանցքային տարր է, և ֆոնդավորման արժեքը չի նվազում»։

«Տեղական շուկայի բազմաթիվ բանկեր բարձրացնում են ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները, և այդ ամենը խոսում է այն մասին, որ առաջիկայում տոկոսադրույքները չեն նվազի»,– ավելացրեց նա։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` հուլիսին ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 9 տոկոս` հունիսի 9.2 տոկոսի փոխարեն, իսկ հուլիսին վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 14.6 տոկոս` հունիսյան 14.4 տոկոսի փոխարեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև