Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September 28th, 2012

    Բրիտանիան նոր կարգավորիչ պետք է ստեղծի LIBOR–ի դրույքները սահմանելու համար. FSA

    Friday, September 28th, 2012

    Մեծ Բրիտանիան պետք է նոր մեխանիզմ ստեղծի LIBOR–ի միջբանկային վարկավորման դրույքը որոշելու ու կարգավորելու համար և դրա հետ մեքենայության համար խիստ պատասխանատվություն սահմանի, ուրբաթ հայտարարել է Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ծառայությունների վարչության (Financial Services Authority, FSA) կառավարիչ-տնօրեն Մայքլ Ուիթլին։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարությամբ դիմել է դիմել է իրավապահ մարմիններին

    Friday, September 28th, 2012

    ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարությամբ դիմել է դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Եվրագոտու և ԵԿԲ– ի երկրներն օգոստոսին նվազեցրել են միջազգային պաշարները` հասցնելով 716 մլրդ եվրոյի

    Friday, September 28th, 2012

    Եվրագոտու և Եվրոպական կենտրոնական բանկի երկրների համախառն միջազգային պաշարները 2012թ.–ի օգոստոսին կրճատվել են 1,2 տոկոսով կամ 8,741 մլրդ եվրոյով և ամսվա վերջին կազմել են 716,063 մլրդ եվրո, տեղեկացնում է Բանկի տեղեկատվական պորտալը` ներկայացնելով ԵԿԲ վիճակագրությունը։
    Այդ կրճատումը կանգնեցրել է նախորդ չորս ամիսների աճի միտումը։

    ԱՄՀ–ն դեկտեմբերին կարող է ՀՀ–ի համար 52 մլն դոլարի տրանշ հաստատել

    Friday, September 28th, 2012

    Եթե ԱՄՀ–ի տնօրենների խորհուրդը հաստատի այս տարվա դեկտեմբերին Հայաստանում իրականացվող ծրագրերի` Երկարաձգվող ֆինանսավորման (Extended Fund ucility – EFF) և Երկարաձգվող վարկավորման (Extended Credit Facility – ECF) ծրագրերի հինգերորդ ստուգման արդյունքները, ապա Հայաստանին կհատկացվի 52 մլն դոլարի հերթական տրանշ, նշվում է ԱՄՀ կայքում։

    ՀՀ սպառողական վարկավորման ծավալները հուլիսին աճել են 1.6%՝ հասնելով 264.6 մլրդ. դրամի

    Friday, September 28th, 2012

    Հայաստանի սպառողական վարկավորման ծավալները 2012թ.-ի հուլիսին աճել են 1.6 տոկոսով՝ հասնելով 264.6 մլրդ դրամի, նշվում է Հայաստանի կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

    ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել Իսպանիայից ստացված լուրերի ֆոնին

    Friday, September 28th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակներն ուրբաթ` սեպտեմբերի 28–ին, առքուվաճառքներն առավելապես աճով են սկսել` Իսպանիայի հաջորդ տարվա բյուջեի հաստատման ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: