ԱՄՀ–ն դեկտեմբերին կարող է ՀՀ–ի համար 52 մլն դոլարի տրանշ հաստատել

28.09.2012 15:14
ԱՄՀ–ն դեկտեմբերին կարող է ՀՀ–ի համար 52 մլն դոլարի տրանշ հաստատել

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եթե ԱՄՀ–ի տնօրենների խորհուրդը հաստատի  այս տարվա դեկտեմբերին Հայաստանում իրականացվող ծրագրերի` Երկարաձգվող ֆինանսավորման (Extended Fund ucility – EFF) և Երկարաձգվող վարկավորման (Extended Credit Facility – ECF) ծրագրերի հինգերորդ ստուգման արդյունքները, ապա Հայաստանին կհատկացվի 52 մլն դոլարի հերթական տրանշ, նշվում է ԱՄՀ կայքում։

Այսպիսով, Երկարաձգվող ֆինանսավորման (EFF) և Երկարաձգվող վարկավորման (ECF) եռամյա ծրագրերով հատկացված միջոցները կհասնեն 327 մին դոլարի։

EFF և ECF  (ընդհանուր գումարը` 266.8 մլն SDR) եռամյա ծրագրերը, որոնք ԱՄՀ Գործադիր խորհուրդը հաստատեց 2010 թվականի հունիսի 28–ին, թույլ կտան Հայաստանին հաղթահարել միջնաժամկետ մարտահրավերները, ինչը կնպաստի տնտեսության վերականգնման տեմպերի պահպանմանը, վճարային բալանսի ամրապնդմանը և աղքատության կրճատման հետևողական գործընթացի ապահովմանը։

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունն ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-18–ն ԱՄՆ առաքելության հետ քննարկել է եռամյա նոր ծրագրի մեկնարկը, որը կարող է սկսվել 2013 թվականի երկրորդ կեսին։

Հայկական իշխանությունները կարծում են, որ նոր ծրագիրը կարող է նպաստել կառուցվածքային բարելավումների իրականացմանն արտաքին հարկային–բյուջետային քաղաքականության մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև