Եվրագոտու և ԵԿԲ– ի երկրներն օգոստոսին նվազեցրել են միջազգային պաշարները` հասցնելով 716 մլրդ եվրոյի

28.09.2012 18:05
Եվրագոտու և ԵԿԲ– ի երկրներն օգոստոսին նվազեցրել են միջազգային պաշարները` հասցնելով 716 մլրդ եվրոյի

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու և Եվրոպական կենտրոնական բանկի երկրների համախառն միջազգային պաշարները 2012թ.–ի օգոստոսին կրճատվել են 1,2 տոկոսով կամ 8,741 մլրդ եվրոյով և ամսվա վերջին կազմել են 716,063 մլրդ եվրո, տեղեկացնում է Բանկի տեղեկատվական պորտալը` ներկայացնելով ԵԿԲ վիճակագրությունը։

Այդ կրճատումը կանգնեցրել է նախորդ չորս ամիսների աճի միտումը։

Ցուցանիշն օգոստոսին մի փոքր վերանայվել է նվազման ուղղությամբ` 724,839 միլիարդից հասնելով 724,804 մլրդ եվրոյի։

Պաշարներն օգոստոսին կրճատվել են հիմնականում ոսկու շուկայական արժեքի և փոխարկելի արտարժույթով գործիքների պատճառով։

Արտարժույթով գործիքների ծավալն օգոստոսի վերջին կազմել է 173,315 մլրդ եվրո (հուլիսի վերջի 177,275 միլիարդի դիմաց), ոսկունը` 453,368 մլրդ եվրո (457,954 միլիարդի դիմաց), SDR գումարինը (փոխառության հատուկ իրավունք)` 54,306 մլրդ եվրո (55,537 միլիարդի դիմաց), ԱՄՀ–ի ռեզերվային դիրքինը` 34,622 մլրդ եվրո (34,062 միլիարդի դիմաց)։

ԵԿԲ–ն ներկայացնում է գործիքների շուկայական արժեքների վերաբերյալ տվյալները։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև