ՀՀ առևտրային բանկերի ավելի քան կեսը 2012թ.–ին 12–ամսյա գնաճը կանխատեսում է 2,5- 5,5%–ի սահմաններում

29.09.2012 13:24
ՀՀ առևտրային բանկերի ավելի քան կեսը 2012թ.–ին 12–ամսյա գնաճը կանխատեսում է 2,5- 5,5%–ի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ.–ին 12–ամսյա գնաճի մակարդակի վերաբերյալ ԿԲ–ի կողմից 2012թ.–ի երկրորդ եռամսյակում անցկացված հայկական առևտրային բանկերի հարցման արդյունքում հարցված բանկերի ավելի քան 57 տոկոսը հաշվետու ժամանակահատվածում գնաճը 2,5% -5,5 տոկոսի սահմանում է կանխատեսել, ասվում է 2012թ.–ի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման մասին ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ։

Միաժամանակ առևտրային բանկերի քանակը, որոնք 2012թ.–ին Հայաստանի 12–ամսյա գնաճը տվյալ միջակայքում էին կանխատեսել, նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է՝ 48-ից հասնելով 57 տոկոսի։

ԿԲ հաշվետվության համաձայն՝ 5,5-8,5 տոկոսի սահմաններում գնաճային սպասելիքներ ունեցող առևտրային բանկերի քանակը նվազել է՝ 43-ից հասնելով 38,1 տոկոսի։

Միաժամանակ պատկերը մի փոքր այլ է վարկային կազմակերպությունների շրջանում, քանի որ նրանց ընտրությունը հավասարաչափ է բաշխվել այդ երկու միջակայքերի միջև (38–ական տոկոս)։

Երկրորդ եռամսյակի հարցման արդյունքներով` տնային տնտեսությունների գնաճային սպասումները ևս մեղմվել են` նախորդ եռամսյակի 5,0 տոկոսից իջնելով 4,1 տոկոսի։

Այսպիսով, գնաճի նվազման վերաբերյալ 12–ամսյա սպասումները պահպանվել են նաև երկրորդ եռամսյակում։

Ըստ հարցման արդյունքների` մեկ տարվա հորիզոնով առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների սպասումները շուկայական տոկոսադրույքների վերաբերյալ մնում են կայուն մակարդակի պահպանման ուղղությամբ` բացառությամբ դրամով ներգրավվող և տեղաբաշխվող միջոցների տոկոսադրույքների, որոնց մասով բանկերը սպասում են որոշակի աճ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև