Գրանթ Թորնթոն ընկերությունը կիրականացնի ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. hաշվեփակվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

29.09.2012 14:25
Գրանթ Թորնթոն ընկերությունը կիրականացնի ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. hաշվեփակվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոն փակ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. hաշվեփակվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Ուրախ ենք, որ կրկին շարունակելու ենք մեր համագործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի հետ: Մեր մասնագետները ոլորտին հատուկ փորձառություն ունեն, որ ձեռք է բերվել կենտրոնական բանկերին՝  մասնավորապես, ՀՀ և Ղրղզստանի Հանրապետության Կենտրոնական բանկերին մատուցված ծառայությունների շրջանակներում»,–հայտնեց ընկերության բաժնետեր և ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը

«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն Grant Thornton International միջազգային ցանցի անդամ է։
Հայաստանում Գրանտ Թոնթոնը հիմնադրվել է 90–ականների սկզբին։ Ընկերությունը մեծ փորձ ունի ֆինանսական ոլորտի կազմակերպություններին աուդիտորական և զանազան խորհրդատվական ծառայությունների մատուցման մեջ:

Գրանթ Թորնթոնի հաճախորդների ցանկում են ֆինանսական ոլորտի ավելի քան 20 բանկեր, տասնյակ վարկային, ապահովագրական ընկերություններ և հիմնադրամներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Վրաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և այլն:

«Գրանտ Թորնթոն» ՓԲԸ–ն Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ է իրականացրել տարբեր ժամանակահատվածներում` 1998-2000 թթ., 2002-2005 թթ. և  2007-2010 թթ.։

1995–1997թթ.–ին, 2001թ.–ին, 2006թ.–ին Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտն անցկացրել է KPMG ընկերությունը, իսկ նախորդ տարի` Ernst & Young ընկերությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև