Անելիք Բանկը նախատեսում է 2012թ.–ի վերջին ակտիվ քարտերի քանակը հասցնել մինչև 50 հազարի, իսկ POS-տերմինալներինը` մինչև 600

29.09.2012 14:36
Անելիք Բանկը նախատեսում է 2012թ.–ի վերջին ակտիվ քարտերի քանակը հասցնել մինչև 50 հազարի, իսկ POS-տերմինալներինը` մինչև 600

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը նախատեսում է 2012թ.–ի վերջին ակտիվ քարտերի քանակը հասցնել մինչև 50 հազարի, իսկ POS–տերմինալներինը` մինչև 600–ի, ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը։

««Անելիք Բանկ» ՓԲԸ–ի քարտապանների քանակը սեպտեմբերի 29–ի դրությամբ 10 տոկոսով ավելացել է ընթացիկ տարվա սկզբի համեմատ։ Այսպիսով, ակտիվ միջազգային և տեղական քարտերի քանակը կազմում է 47 հազար»,– շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Արևյանը տեղեկացրեց նաև, որ էական աճ է նկատվում նաև POS-տերմինալների ուղղությամբ։

«2012թ.–ի առաջին ութ ամիսների ընթացքում POS-տերմինալների քանակն աճել է քառակի անգամ և հասել 555–ի»,– պարզաբանեց նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև