Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September, 2012

    ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել Իսպանիայից ստացված լուրերի ֆոնին

    Friday, September 28th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակներն ուրբաթ` սեպտեմբերի 28–ին, առքուվաճառքներն առավելապես աճով են սկսել` Իսպանիայի հաջորդ տարվա բյուջեի հաստատման ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

    ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման տոկոսադրույքների նվազում չի ակնկալում առաջիկա տարում

    Thursday, September 27th, 2012

    ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման տոկոսադրույքների նվազում չի ակնկալում առաջիկա տարում, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի ժ. պ. Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

    Զադորնով. ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման պորտֆելը գերազանցել է 57 մլն. ռուբլին

    Thursday, September 27th, 2012

    ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է ավելի քան 57 մլն. ռուբլի, ասաց ՎՏԲ24 բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը հինգշաբթի Հայաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում խմբի դուստր բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված տեսակամրջի ժամանակ:

    Գրանցվել են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ երկու նոր մասնաճյուղեր

    Thursday, September 27th, 2012

    ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի որոշումով գրանցվել են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ «Նոր Նորք» և «Արտաշատ» մասնաճյուղերը:

    «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին ԱՊՀ մանրածախ վարկավորման շուկայում բաժին է ընկնում մոտ 15% –ը. Զադորնով

    Thursday, September 27th, 2012

    «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին ԱՊՀ և Վրաստանի մանրածախ վարկավորման շուկայում բաժին է ընկնում մոտ 15% –ը, ասաց ՎՏԲ24 բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը:

    ԵԱԶԲ վարչության նախագահը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

    Thursday, September 27th, 2012

    Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը կկայանա սեպտեմբերի 28-ին Յալթայում, հայտնում է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը:

    Հայաստանի բանկերին բաժին է ընկնում արտաքին առևտրի ֆինանսավորման միայն 3%–ը. HSBC

    Thursday, September 27th, 2012

    Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության միայն 3 տոկոսն է ֆինանսավորվում բանկային գործիքների միջոցով, ասաց «HSBC Բանկ Հայաստան»-ի առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը բանկի կազմակերպած Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի սեմինարի ընթացքում։

    ՀՀ կառավարությունը հաստատեց 2013 թվականի պետբյուջեն

    Thursday, September 27th, 2012

    ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց 2013թ.–ի պետական բյուջեի նախագիծը։

    Ոսկին Հայաստանում կրկին թանկացել է

    Thursday, September 27th, 2012

    Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

    Ռուսաստանում գնաճը 3,5 անգամ ավելի բարձր է, քան ԵՄ–ում

    Thursday, September 27th, 2012

    Ռուսաստանում գնաճը 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին կազմել է 4,6 տոկոս, ինչը 3,5 անգամ շատ է Եվրամիության երկրների գների միջին աճի ցուցանիշից (1,3%), տեղեկացնում է Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Ռոսստատ)` վկայաբերելով Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալները (Եվրոստատ)։