Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2012
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for October 1st, 2012

    ՀՀ տնտեսական ակտիվության աճը III եռամսյակում կազմել է 102.9 տոկոս. ԿԲ

    Monday, October 1st, 2012

    Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը (ՏԱԻ) 2012 թվականի երրորդ եռամսյակում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, աճել է և կազմել է 102.9 տոկոս: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, աճը պայմանավորված է եղել արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում գրանցված աճով։

    Սպառողների վստահության ինդեքսը III եռամսյակում նվազել է 4,5%-ով

    Monday, October 1st, 2012

    Նախորդ երկու եռամսյակների աճերից հետո սպառողների վստահության ինդեքսը 2012թ. երրորդ եռամսյակում նվազել է, ընդ որում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ՝ 4.5%-ով և նախորդ եռամսյակի նկատմամբ՝ 2.9%-ով:

    Հունաստանի ռեցեսիան 2013թ.–ին նույնպես կշարունակվի

    Monday, October 1st, 2012

    Հունաստանը կանխատեսում է, որ 2013 թվականի կդառնա ռեցեսիայի վեցերորդ տարին, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ենթադրում է ՀՆԱ–ի 3.8-4 տոկոսանոց անկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը, որն էլ իր հերթին վկայաբերում է երկրի կառավարությունում ունեցած աղբյուրներին։

    ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, October 1st, 2012

    ՀՀ կենտրոնական բանկը երկուշաբթի 1,5 մլրդ դրամ գումարի չափով պետական կարճաժամկետ AMGT52309133 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

    Արարատբանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 1,9 մլրդ դրամ

    Monday, October 1st, 2012

    Հայկական Արարատբանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է 1 մլրդ 859 մլն դրամ, երկուշաբթի լրագրողներին ասաց Արարատբանկի գործադիր փոխտնօրեն Դավիթ Հարությունյանը։

    Արարատբանկն առաջին անգամ Հայաստանում $1 մլն գումարի չափով դոլարային պարտատոմսերի էմիսիա է իրականացրել

    Monday, October 1st, 2012

    Արարատբանկը մտադիր է առաջին անգամ Հայաստանում 1 մլն դոլար ընդհանուր գումարի չափով դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր տեղաբաշխել, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները

    Monday, October 1st, 2012

    Այսօրվանից ՎՏԲ-Հայաստանը բարձրացրել է ֆիզիկական անձանց բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքը և մինչև տարեվերջ տոկոսագումարները կվճարի ավանդի ժամկետի սկզբին, անմիջապես ավանդը ձևակերպելիս, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $17,4 մլն է կազմել

    Monday, October 1st, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-29-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 17,4 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա համեմատ կրճատվելով 0,9 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: