ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները

01.10.2012 13:55
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից  ՎՏԲ-Հայաստանը բարձրացրել է ֆիզիկական անձանց բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքը և մինչև տարեվերջ տոկոսագումարները կվճարի ավանդի ժամկետի սկզբին, անմիջապես ավանդը ձևակերպելիս, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, առավելագույն բարձր տոկոսադրույքը սահմանված է «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդի համար` 13,5% դրամային ավանդի համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին բազում տարբերակներ արդյունավետորեն խնայողություններ կատարելու և այն բազմապատկելու համար: Մասնավորապես, դրանց են պատկանում միջոցների մասնակի ելքագրումների հնարավորություն, ժամանակից շուտ ավանդի փակման դեպքում հատուկ պայմաններ, երկարացում և տոկոսի կապիտալացում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ տվյալ պահին առավել արդիական ավանդատեսակ է համարվում «Փոխարկելի» ավանդը, որը թույլ է տալիս խուսափել արտարժութային անցանկալի տատանումներից, ստանալ լրացուցիչ եկամուտ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում մի քանի անգամ ամբողջությամբ փոխել ավանդի արժույթը, առանց պայմանագրի խզման, պահպանելով կուտակված տոկոսները:

«Տոկոսադրույքների բարձրացումը հանդիսանում է օբյեկտիվ գործընթաց, և մենք հասկանում ենք, որ հաճախորդներին շահավետ է ֆիքսել բարձր ավանդային տոկոսադրույքներ երկար ժամկետով»,– նշեց ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսևը։

Ըստ նրա` ՎՏԲ–Հայաստան բանկը բավականին օպերատիվ է արձագանքում շուկայում ծառայությունների փոփոխմանը և փորձում է գնալ ավանդատուներին ընդառաջ:
«Իր մեջ ներառելով գրավիչ պայմաններ և վստահության  բարձր աստիճան՝ ՎՏԲ-Հայաստան բանկի ավանդերը այսօրվա դրությամբ առավելագույնս համապատասխանում են մեր հաճախորդների պահանջներին»,– ավելացրեց նա։

Տվյալ պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է վեց տեսակի ավանդ հաճախորդների համար առավել ճկուն և հարմարավետ պայմաններով:

Բացի այդ, ավանդատուներին որպես նվեր Բանկը անվճար տրամադրում է Visa միջազգային վճարային քարտ ավանդի գումարի 90% չափով վարկային գծով:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանի մանրածախ ժամկետային ավանդային պորտֆելը կազմում է 53 639 մլն ՀՀ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 50%-ով.:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ»ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկ» ԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև