Սպառողների վստահության ինդեքսը III եռամսյակում նվազել է 4,5%-ով

01.10.2012 18:25
Սպառողների վստահության ինդեքսը III եռամսյակում նվազել է 4,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ երկու եռամսյակների աճերից հետո սպառողների վստահության ինդեքսը 2012թ. երրորդ եռամսյակում նվազել է, ընդ որում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ՝ 4.5%-ով և նախորդ եռամսյակի նկատմամբ՝ 2.9%-ով:

Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ընթացիկ և ապագա պայմանների ինդեքսների նվազումները կազմել են համապատասխանաբար՝ 4.6 և 4.3%:

Նախորդ եռամսյակի նկատմամբ ընթացիկ և ապագա պայմանների ինդեքսների նվազումները նմանատիպ են՝ շուրջ 3 %:

2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց հիման վրա հաշվարկվել է սպառողների վստահության ինդեքսը:

Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ)- ն  ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև