ՀՀ տնտեսական ակտիվության աճը III եռամսյակում կազմել է 102.9 տոկոս. ԿԲ

01.10.2012 18:26
ՀՀ տնտեսական ակտիվության աճը III եռամսյակում կազմել է 102.9 տոկոս. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը (ՏԱԻ) 2012 թվականի երրորդ եռամսյակում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, աճել է և կազմել է 102.9 տոկոս: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, աճը պայմանավորված է եղել արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում գրանցված աճով։

Միաժամանակ, նախորդ եռամսյակի համեմատ, այս ցուցանիշն ավելացել է և կազմել 100.6 տոկոս։

Հաղորդագրության համաձայն, երրորդ եռամսյակում Հայաստանում ակտիվության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ծառայությունների ոլորտում (110,2%), իսկ արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 2.9 տոկոս։

Բացի այդ, ԿԲ–ի համաձայն, 2011թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ, հաշվետու ժամանակահատվածի բիզնես-միջավայրի ինդեքսը (ԲՄԻ) նույնպես ավելացել է մինչև 108.8 տոկոս` միաժամանակ, բիզնես–միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության։

Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով։

Գործարար միջավայրի ինդեքսը հաշվարկվում է ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով:

2005թ.-ի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև