Հայաստանում ոսկու գինը նվազել է

02.10.2012 11:23
Հայաստանում ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 21159.96 (-131.66), բացթողնման գին` 22999.96 (-143.11), արծաթ` գնման գին` 408.50 (-6.1), բացթողնման գին` 444.02 (-6.63), պլատին` գնման գին` 19589.39 (-279.04), բացթողնման գին` 21292.81 (-303.31), պալադիում` գնման գին` 7644.00 (-490.63), բացթողնման գին` 8308.70 (-533.29): ($1- 407,09 դրամ)—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև