Ռուսաստանում գնաճի ռիսկերը մեծ են տնտեսական աճի դանդաղման ռիսկից

02.10.2012 12:34
Ռուսաստանում գնաճի ռիսկերը մեծ են տնտեսական աճի դանդաղման ռիսկից

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր Ռուսաստանում գնաճի ռիսկերը մեծ են տնտեսական աճի դանդաղման ռիսկից, ասել է ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաևը:

«Կարծում ենք, որ գնաճային ռիսկերը ավելի մեծ են (քան տնտեսական աճի դանդաղման ռիսկերը»,- «Ռուսաստանը կանչում է» համաժողովի կուլուարներում ասել է Ուլյուկաևը լրագրողներին), հաղորդում է banki ru-ն:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 5-ին ծրագրված է ԿԲ տնօրենների խորհրդի նիստը տոկոսային քաղաքականության հարցերի շուրջ: «Մենք չենք բացառում ինչպես տոկոսադրույքների անփոփոխ մնալը, այնպես էլ՝ դրանց մեծացումը»,- ավելացրեց նա:

Բացի այդ, ըստ նրա՝ ռուբլու փոխարժեքը բիվալյուտային զամբյուղի նկատմամբ գտնվում է մոտավորապես լողացող միջանցքի մոտ, որը հաստատվել է ԿԲ-ի կողմից և առաջիկայում կպահպանվի այդ մակարդակում:

«Նման իրավիճակը կպահպանվի մոտ ապագայում, ռուբլու փոխարժեքը զամբյուղի նկատմամբ մոտավորապես կլինի 35 ռուբլու մակարդակում»,- ասել է նա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև