Հայաստանում փողի բազան օգոստոսին ավելացել է 0.6 տոկոսով և կազմել է 604,6 մլրդ դրամ

02.10.2012 15:48
Հայաստանում փողի բազան օգոստոսին ավելացել է 0.6 տոկոսով և կազմել է 604,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստանում փողի բազան 2012 թվականի օգոստոսի արդյունքներով, նախորդ ամսվա սկզբի համեմատ, աճել է ավելի քան 3,5 մլրդ դրամով կամ 0,6 տոկոսով` կազմելով շուրջ 604,6  մլրդ դրամ, հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների, ԿԲ–ից դուրս կանխիկը կազմել է ավելի քան 400,6 մլրդ դրամ` հուլիսի վերջի 396,7  մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է 146  մլրդ դրամ` հուլիսի վերջի ավելի քան 153,7 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` ավելի քան 48,1 մլրդ դրամ` նախորդ ամսվա 39,5 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) օգոստոսի վերջին կազմել են ավելի քան 384,4 մլրդ դրամ՝ հուլիսի համեմատ աճելով 3,6 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 220,2 մլրդ դրամ` հուլիսի վերջի ավելի քան 230,5 մլրդ դրամի դիմաց։ ($1 – 407,09 dդրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև