Հայաստանի փողի զանգվածի ծավալն օգոստոսին աճել է 2,2%-ով՝ դառնալով ավելի քան 1241 մլրդ դրամ

02.10.2012 17:03
Հայաստանի փողի զանգվածի ծավալն օգոստոսին աճել է 2,2%-ով՝ դառնալով ավելի քան 1241 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012 թ.-ի օգոստոսին, հուլիսի համեմատ, աճել է 2,2%-ով և կազմել է ավելի քան 1241 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս օգոստոսի վերջին կազմել է շուրջ 354.9 մլրդ դրամ՝ հուլիսի վերջի ավելի քան 352,8 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 149,6 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 153,1 մլրդ դրամի համեմատ

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 172,4 մլրդ դրամ է կազմել` հուլիսի վերջի 170  մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը ավելի քան 564,2  մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 538,8 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում օգոստոսի վերջին կազմել է 45,5%:

Միաժամանակ փողի բազմարկիչն օգոստոսի վերջին 2,05 է կազմել՝ հուլիսի  համեմատ ավելանալով 0,03 կետով։ (1 դոլարը 407,9 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև