Հայաստանի համախառն արտաքին պարտքը հունիսի վերջին ավելացել է 2,1%-ով և կազմել $7499,44 մլն

02.10.2012 18:05
Հայաստանի համախառն արտաքին պարտքը հունիսի վերջին ավելացել է 2,1%-ով և կազմել $7499,44 մլն

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն արտաքին պարտքը հունիսի վերջի դրությամբ, ընթացիկ տարվա մարտի վերջի համեմատ, 154,33 մլն դոլարով կամ 2,1 տոկոսով ավելացել է և կազմել 7 499,44 մլն դոլար:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` երկրի համախառն արտաքին պարտքի 41,26 տոկոսը ($3093,90 մլն) գոյացել է պետական կառավարման համակարգում, մասնավոր հատվածում` 14,17 տոկոս ($1062,64 մլն), առևտրային բանկերում՝ 22,29 տոկոս ($1671,31 մլն), դրամավարկային կարգավորման մարմիններում՝ 9,95 տոկոս ($746,14 մլն): Միաժամանակ տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 12,34 տոկոս ($925,44 մլն)՝ համախառն արտաքին պարտքից։

Ինչպես վկայում են վիճակագրության տվյալները, 2012թ.–ի հունիսի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 4595,42 մլն դոլար՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 25,95 մլն դոլարով: Արդյունքում՝ ՀՀ մաքուր արտաքին պարտքն ավլացել է 128,38 մլն դոլարով՝  եռամսյակի վերջում կազմելով 2904,01 մլն դոլար:

Համախառն արտաքին պարտքը ժամանակաշրջանի ցանկացած պահին փաստացի ընթացիկ և ոչնչով չպայմանավորված պարտավորությունների չվճարված գումարն է, որը պահանջում է հիմնական պարտքի և /կամ/ տոկոսների վճարումներ հետագայում ժամանակի որևէ պահին և իրենից ներկայացնում է ռեզիդենտների պարտավորությունները ոչ ռեզիդենտների նկատմամբ: -0 –

ՀՀ համախառն արտաքին պարտքի, արտաքին ակտիվների և մաքուր արտաքին պարտքի կառուցվածքը (մլն ԱՄՆ դոլար)

Համախառն արտաքին պարտք Համախառն արտաքին ակտիվներ Մաքուր արտաքին պարտք
31/03/2012 31/06/2012 31/03/2012 31/06/2012 31/03/2012 31/06/2012
1. Պետական կառավարման մարմիններ 3016.49 3093.90 16.05 15.88 3000.43 3078.02
2.  Դրամավարկային կարգավորման մարմիններ 769.84 746.14 1818.64 1774.99 -1048.79 -1028.84
3. Բանկեր 1504.45 1671.31 412.76 515.90 1091.68 1155.40
4. Այլ հատվածներ 1140.20 1062.64 2184.02 2150.65 -1043.82 -1088.01
5 Ուղղակի ներդրումներ՝ միջֆիրմային վարկեր 914.13 925.44 138.00 138.00 776.13 787.44
Համախառն արտաքին պարտք 7345.10 7499.44 4569.47 4595.42 2775.63 2904.01

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև