HSBC Բանկ Հայաստանի ներկայացուցիչը չի բացառում, որ բանկը շուտով պարտատոմսեր կտեղաբաշխի

04.10.2012 13:45
HSBC Բանկ Հայաստանի ներկայացուցիչը չի բացառում, որ բանկը շուտով պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հնարավոր է, որ HSBC Բանկ Հայաստանը հնարավոր է առաջիկայում պարտատոմսերի տեղաբաշխում սկսի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր փոխտնօրեն, ֆինանսական շուկաների դեպարտամենտի տնօրեն Իրինա Սեյլանյանը։

«Հաշվի առնելով օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունները, որոնք արժութային պարտատոմսերի թողարկում են թույլատրում, HSBC Բանկ Հայաստանը չի բացառում պարտատոմսերի տեղաբաշխման հնարավորություններն առաջիկայում` պահանջարկի առկայության դեպքում,»,– ասաց նա։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան սեպտեմբերի վերջին հայտարարել է արժութային պարտատոմսերի ներդրման մասին, որոնք կարող են բորսային շուկայում շրջանառության մեջ մտնել բորսայի կողմից առուվաճառքի թույլտվություն ստանալուց կամ լիսթինգ անցնելուց հետո։

Միաժամանակ Սեյլանյանը նշեց, որ HSBC Բանկ Հայաստանը մշտապես հետևում է շուկայի զարգացման միտումներին և իր հաճախորդների ու պոտենցիալ ներդրողների կողմից ներդրումային ապրանքների պահանջարկներին։

Նա պարզաբանեց, որ HSBC Խմբի ցանկացած կառույցի կողմից պարտատոմսերի տեղաբաշխումը պայմանավորված է նրա ռազմավարությամբ, տեղական շուկայի իրավիճակով և ներդրողների շահագրգռվածությամբ։

HSBC Բանկ Հայաստանն առաջին անգամ 2009թ.–ին 1 մլրդ դրամ գումարի չափով 10 հազար պարտատոմս է թողարկել, որոնք լիովին տեղաբաշխվել են, իսկ 2010թ.–ի հունվարի 13–ին` ամբողջովին մարվել։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևով «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվանումով` 1996թ. և 1999թ.-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30%-ը` սփյուռքահայ ներդրողներին: Բանկը առաջատարներից մեկն է արտարժույթի շուկայում: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
Ասթրիդ Քլիֆորդ 2012-02-15 17:18:08 Ասթրիդ Քլիֆորդ