HSBC Բանկ Հայաստանը դրական է գնահատում Հայաստանում արտարժութային կորպորատիվ պարտատոմսերի ներդրումը

04.10.2012 13:58
HSBC Բանկ Հայաստանը դրական է գնահատում Հայաստանում արտարժութային կորպորատիվ պարտատոմսերի ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը դրական է գնահատում հայկական ֆոնդային բորսայում ներդրվող արտարժույթով կորպորատիվ պարտատոմսերի զարգացման հեռանկարները, «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր փոխտնօրեն, ֆինանսական շուկաների դեպարտամենտի տնօրեն Իրինա Սեյլանյանը։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան սեպտեմբերի վերջին հայտարարել է արժութային պարտատոմսերի ներդրման մասին, որոնք կարող են բորսային շուկայում շրջանառության մեջ մտնել բորսայի կողմից առուվաճառքի թույլտվություն ստանալուց կամ լիսթինգ անցնելուց հետո։

«Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաների ներկա դրությունը և ԱՄՆ դոլարով և եվրոյով ակտիվների չափազանց ցածր տոկոսադրույքները՝ մենք ակնկալում ենք, որ արտարժույթով կորպորատիվ պարտատոմսերի ներդրումը թույլ կտա ակտիվացնել շուկան և արտասահմանցի ներդրողներին ներգրավել Հայաստան»,– նշեց նա։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևով «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվանումով` 1996թ. և 1999թ.-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30%-ը` սփյուռքահայ ներդրողներին: Բանկը առաջատարներից մեկն է արտարժույթի շուկայում: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
Ասթրիդ Քլիֆորդ 2012-02-15 17:18:08 Ասթրիդ Քլիֆորդ