Իրինա Սեյլանյան

«Արմբանկս» կայքի այցելուի հարցը

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում տիրող իրավիճակը։

Հարցին պատասխանում է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական շուկաների դեպարտամենտի տնօրեն Իրինա Սեյլանյանը.

«Կորպորատիվ պարտքի շուկան Հայաստանում զարգացման փուլում է։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջացած ժամանակավոր լճացումից հետո և 2009 թվականին դրամի արժեզրկումից հետո իրավիճակը լավանում է, և շուկայի ակտիվության մեծացում է նկատվում։

Մենք կորպորատիվ պարտքի շուկայի լուրջ փոփոխություններ և աշխուժացում ենք ակնկալում 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո»,– ասաց նա։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1–ին` կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում։

2014 թվականի հունվարի մեկից երկրում կսկսի գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված քաղաքացիների համար։

Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Այդ համակարգից 2014 թվականից կկարողանան օգտվել հանրապետության` 40 տարեկանից ցածր բոլոր աշխատունակ և աշխատող քաղաքացիները՝ ներառյալ գյուղաբնակները։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը»։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img