Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

05.10.2012 10:25
Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբեր. /ԱՌԿԱ/. ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հավանական է համարում հաամաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը Եվրագոտու պարտքային ճգնաժամի դեպքում, գրում է Փրայմը։

«Կարծում եմ` եթե պարտքային ճգնաժամ սկսվի Եվրագոտում, ապա ՀՆԱ–ն կնվազի, կնկատվի համաշխարհային ՀՆԱ անկում, և դա կլինի ճգնաժամի երկրորդ ալիքը... Իմ կարծիքով՝ դա այն խնդիրների խորացումն է, որոնք պարտքային ճգնաժամ և հենց եվրոյի գոյության խնդիրներ կառաջացնեն, ինչը և մեկնարկի ազդանշան կդառնա համաշխարհային ճգնաժամի համար»,– ասել է Կուդրինը` դասախոսությամբ հանդես գալով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։

Կուդրինը նաև չի բացառել, որ եվրագոտուց դուրս կգան մի քանի պետություններ։ «Հավանաբար, մի քանի երկրներ դուրս կգան եվրագոտուց։ Այդ թվում` Իտալիան, Իսպանիան... Սա հավանական սցենար է, բայց պարտադիր չէ, որ տեղի ունենա։ Իմ կարծիքով՝ հավանականությունը կա և այն բարձր է»,– ասել է նախկին նախարարը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև