Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

05.10.2012 11:35
Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի կառավարությունը կդիմի Եվրամիությանը 14 մլրդ դոլար ստանալու խնդրանքով, հաղորդում է Associated Press–ը` հղում անելով իրազեկ աղբյուրին։ Փորձագետների հաշվարկներով, երկրին անհրաժեշտ է մինչև 7 մլրդ դոլար` երկրի բանկային համակարգի աջակցության համար, գրում է РБК–ն։

Բացի այդ, 2012 թվականի նոյեմբերին Կիրպոսը պետք է վարկատուներին 751 մլն եվրո վճարի, թեև կառավարությունը չունի այդ միջոցները։ Ընդհանուր առմամբ Կիպրոսը պետք է վարկատուներին 6 մլրդ եվրո վճարի մինչև 2015 թվականը։

Հունիսի վերջին Կիպրոսի կառավարությունը եվրագոտու իր գործընկերներին դիմել է ֆինանսական օգնության կոչով։ Աջակցության ծրագրի հաստատման դեպքում իշխանությունները մտադիր էին հատկացված միջոցների հաշվին պայքարել Հունաստանի պարտքային ճգնաժամի հետևանքների դեմ։

Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Շիարլին սեպտեմբերի 16–ին հայտարարել է, որ վարկատուների եռյակի (Եվրամիություն, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպայի կենտրոնական բանկը) հետ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթների ընթացքում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև