Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $105.7 մլն]

05.10.2012 15:02
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $105.7 մլն]

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 24-29-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $105.7 մլն՝ 1 դոլարի դիմաց 405.69 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 8.7 մլն եվրո և ավելի քան 981 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 522.7 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,9 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 119,4 մլն դոլար, մոտ 21.2 մլն եվրո և ավելի քան 102,9 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 406.85 դրամ, 1 եվրոյի դիմաց 525.9 դրամ և 1 ռուբլու դիմաց 13.1 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, սեպտեմբերի 10–ից 23–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 59.9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 74.6 մլն դոլար: ($1 –408,38 դրամ է): --0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև