«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության տնօրենը մեդալ է ստացել ԱԻՆ–ի հետ համագործակցության համար

05.10.2012 19:26
«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության տնօրենը մեդալ է ստացել ԱԻՆ–ի հետ համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Գրիգորյանին մեդալը հանձնել է նախարար Արմեն Երիցյանը:

Համաձայն նախարարի հրամանի՝ մեդալը շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ներդրման ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար:

«Ռոսգոսստրախ Արմենիա»  ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 49 գրասենյակներ, այդ թվում 15 գրասենյակ Երևանում, և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post