ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը հոկտեմբերի 1–ի դրությամբ 69,3 մլրդ դրամ է կազմել

05.10.2012 19:33
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը հոկտեմբերի 1–ի դրությամբ 69,3 մլրդ դրամ է կազմել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 1–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործող Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2012թ.–ի ավելացել է 36,6 տոկոսով և կազմել 69393,6 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ անկումը կազմել է 0,1 տոկոս։

Հաղորդագրության համաձայն, ընդհանուր վարկային պորտֆելում 56,8 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 0,8 տոկոս։

2012թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 48222,4 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28,2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1,6 տոկոսով։

Ավանդների 76,3 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 15,9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7,8 տոկոսը` նպատակային ավանդները։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև