Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $75,4 մլն

08.10.2012 12:36
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $75,4 մլն

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $75,4 մլն՝ 1 դոլարի դիմաց 407,10 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 7մլն եվրո և շուրջ  750,4 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 525,01 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,98 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 88,1 մլն դոլար, 11,3 մլն եվրո և ավելի քան 87,6 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 408,53 դրամ, 1 եվրոյի դիմաց 528,42 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,18 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, սեպտեմբերի 24–ից 30–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 84,5 մլն դոլար: ($1 –407,56 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև