ԱՄՀ-ն Հայաստանի համար իջեցրել է 2012 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը

09.10.2012 12:47
ԱՄՀ-ն Հայաստանի համար իջեցրել է 2012 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 9  հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 և 2013 թվականներին ՀՆԱ աճը կարող է կազմել համապատախանաբար 3,9% և 4%, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» նոր զեկույցում, որը հրապարակվել է հիմնադրամի պաշտոնական կայքում:

ԱՄՀ փորձագետները Հայաստան կատարած սեպտեմբերյան այցից հետո նշել էին, որ լավ բերքի, հանքարդյունաբերության արտադրության դինամիկայի և ծառայությունների ոլորտի բարենպաստ զարգացման շնորհիվ Հայաստանում տնտեսական աճը 2012 թվականին կարող է կազմել 6,2%, իսկ 2013 թվականին՝ 4,3%՝ հաշվի առնելով իրավիճակը Եվրոպայում և Ռուսաստանում:

ԱՄՀ զեկույցում նշվում է նաև, որ Հայաստանում գնաճը 2012 –ին կանխատեսվում է 2,8%, իսկ 2013 –ին այն կաճի մինչև 4,2%:

Զեկույցի համաձայն, Հայաստանում 2012 թվականին գործազրկության մակարդակն անփոփոխ կմնա 2011 թվականի համեմատ և կկազմի 19 տոկոս, իսկ 2013-ին կնվազի՝ կազմելով 18,5 տոկոս:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև