Հայաստանում ոսկին թանկացել է

09.10.2012 16:50
Հայաստանում ոսկին թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, հոկտեմբերի 8-14-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`  ոսկի`  գնման գին` 21477.44 (+317.48), բացթողնման գին` 23345.04 (+345.08), արծաթ` գնման գին` 418.82 (+10.32), բացթողնման գին` 455.24 (+11.22),   պլատին`  գնման գին` 20337.57 (+748.18), բացթողնման գին` 22106.05 (+813.24),   պալադիում`  գնման  գին`   7881.56 (+237.56),     բացթողնման գին`  8566.91 (+258.21) ($1 –406.59 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև