Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար–օգոստոսին աճել են 8,3%–ով` կազմելով ավելի քան 1 մլրդ դոլար

09.10.2012 17:13
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար–օգոստոսին աճել են 8,3%–ով` կազմելով ավելի քան 1 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2012 թ.-ի հունվար–օգոստոս ամիսներին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1 մլրդ դոլարի միջոց` 2011թ.–ի հունվար–օգոստոս ամիսների համեմատ ավելանալով 8,3 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 178,9 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 165,5 միլիոն դոլարի համեմատ (8,1տոկոսի աճ): Հաշվետու ժամանկահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 843,6 միլիոն դոլար՝ 2011թ.-ի հունվար–օգոստոս ամիսների 778,5 միլիոն դոլարի համեմատ (8,36 տոկոսի աճ):

Միաժամանակ Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2012թ.–ի օգոստոսին կազմել է 182,4 մլն դոլար` հուլիսի համեմատ ավելանալով 3,9 տոկոսով, իսկ օգոստոսին, հուլիսի համեմատ, փոխանցումների արտահոսքն ավելացել է 5,4 տոկոսով` կազմելով 24 մլն դոլար։ Այդ կերպ 2012թ.–ի օգոստոսին կատարված մասնավոր փոխանցումների մաքուր ներհոսքը կազմել է 158,4 մլն դոլար, որից  դրամական փոխանցումների շուրջ 95 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։

Միաժամանակ ընթացիկ տարվա հունվար–օգոստոս ամիսներին, ինչպես նաև 2011թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին, ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (ավելի քան 770 միլիոն դրամ): (1 դոլարը 406.59 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև