Եվրոն իջել է Ֆրանսիայից ստացված վիճակագրության հիման վրա

10.10.2012 12:26
Եվրոն իջել է Ֆրանսիայից ստացված վիճակագրության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական նստաշրջանի բացումից սկսած եվրոն զիջում է դիրքերը, դրա գինը ժամը 12։30–ի դրությամբ կազմել է 1,293 ԱՄՆ դոլար։ Եվրոպայի առքուվաճառքի մասնակիցները սառնասրտորեն են վերաբերվել Հունաստանի և Իսպանիայի ապագային վերաբերող Եվրախմբի նիստին։

2012թ.–ի հոկտեմբերի 6–ին Հունաստանի կառավարության բարձրաստիճան աղբյուրը տեղեկացրեց, որ երկրին ևս երկու շաբաթ է հարկավոր 12 մլրդ եվրոյով երկրի 2013–2014թթ. բյուջեի կրճատման դետալների համաձայնեցման համար։

Պայմանավորվածություններ ձեռք բերելուն խանգարում է սոցիալական ծախսերը կրճատելուն բաժին հասնող 1,2–1,5 մլրդ եվրոյով բյուջետային տնտեսության միջոցների

հետ հունական կառավարության մի մասի անհամաձայնությունը, հաղորդում է rbc.ru–ն։
Եվրոյի փոխարժեքի վրա նեգատիվ անդրադարձան նաև Ֆրանսիայից ստացված տվյալները։ Ֆրանսիայի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2012թ.–ի օգոստոսին` հաշվի առնելով սեզոնային տատանումները, աճեց, նախորդ ամիսների համեմատ և կազմեց 5,286 մլրդ եվրո։ Նման տվյալներ է իր հաշվետվության մեջ ներկայացրել Ֆրանսիայի մաքսային գլխավոր վարչությունը։ Վերլուծաբանները 5 մլրդ եվրո մակարդակում էին ցուցանիշի նիշն ակնկալում։

Ֆրանսիայի առևտրային հաշվեկշռի թույլ տվյալները բացասաբար անդրադարձան եվրոյի արժեքի վրա։ Եվրոպական արժույթի փոխարժեքն իջավ` շուկայում ռիսկային ակտիվներ գնելու ցանկության նվազում արտացոլելով։ Հավանաբար Եվրոպայի նստաշրջանի զարգացման հետ մեկտեղ եվրոն կշարունակի կորցնել կշիռը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև