Անելիք Բանկի կանոնադրական կապիտալում CreditBank-ի մասնակցության չափը հասցվել է 89,95%–ի

10.10.2012 13:36
Անելիք Բանկի կանոնադրական կապիտալում  CreditBank-ի մասնակցության չափը հասցվել  է 89,95%–ի

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի կանոնադրական կապիտալում  CreditBank s.a.l-ի մասնակցության չափը հասցվել  է 89,95%, իսկ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 10,05 %-ի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Դեռ 2009 թվականին Լիբանանի առաջատար բանկերից մեկը` CreditBank s.a.l-ը, ձեռք բերելով  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 51%, դարձավ Բանկի ռազմավարական և հիմնական բաժնետեր: Հայրենական շուկայում Credit Bank–ի գործարկումը պայմանավորված է Լիբանանի և Հայաստանի միջև կապերի ակտիվացմամբ և

Հայաստանի ու ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրների շուկաների նկատմամբ արաբական աշխարհի հետաքրքրությամբ։

«Վերջին փոփոխությունները բաժնետերերի ցանկում, կարծում եմ, դրական կանդրադառնան Բանկի հետագա զարգացման գործում, ինչպես նաև հնարավորություն կստեղծեն տարածել «Անելիք» ապրանքանիշը ոչ միայն ԱՊՀ երկրներում, որտեղ այն այժմ ամենատարածված և ճանաչելի ֆինանսական ապրանքանիշերից մեկն է, այլև` Միջին Արևելքում»,-  նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ –ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996թ.–ի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր արտոնագիրը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև