Գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար 10 տարի է պետք. ԱՄՀ փորձագետ

10.10.2012 15:18
Գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար 10 տարի է պետք. ԱՄՀ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար առնվազն 10 տարի է պետք, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը:

«Մեկ տասնամյակ է պետք, որպեսզի համաշխարհային տնտեսությունը կրկին լավ վիճակում հայտնվի»,- չորեքշաբթի փորձագետի խոսքն է մեջբերում La Libre Belgique թերթը:

Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, ԱՄՀ-ն իջեցրել է 2012 թվականի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 3,5%-ից հասցնելով 3,3%-ի, իսկ 2013-ի համար 3,9%-ից հասցնելով 3,6%-ի:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև