10.10.2012 15:38
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիաստրում Բանկը, որն այս տարի սկսել է վարկավորել ՌԴ–ի ռեզիդենտներին` UNIStream դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին, ծրագրում է այդ փորձը տեղափոխել ոչ ռեզիդենտների հատված։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, «РБК daily» թերթին տված հարցազրույցում պատմել է բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը։
Նա նշեց, որ UNIStream–ից օգտվողների վարկավորման նախագիծը գործարկվել է հուլիսին և ցույց է տվել, որ «այդ հաճախորդները հուսալի են»։ Զաքարյանի խոսքով, վարկի գումարը կազմում է մինչև 100-150 հազար ռուբլի։ «Դրանք կարող են լինել երկու–երեք և ավելի ժամկետով սպառողական վարկեր (ներկայում մենք փորձում ենք տրամադրել վարկեր հինգ տարով), քարտեր օվերդրաֆտով»,– պարզաբանել է նա։ «Երբ մենք սկսեցինք մշակել այդ նախագիծը, ապա հասկացանք, որ դա այդքան էլ ռիսկային չէ, որքան կարող է թվալ»։
UNIStream համակարգի հաճախորդները մշտապես ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ գումար են փոխանցում իրենց հարազատներին, ունեն կայուն եկամուտ, աշխատանք, բարեխճորեն կսպասարկեն պարտքը,– բանկի ղեկավարը բացատրել է, թե ինչու է «Յունիաստրումը» հետաքրքրված այդ կարգի վարկառուներով։
Թեպետ UNIStream փոխանցումների համակարգի հաճախորդների թվում ՌԴ–ում մեծ թիվ են կազմում այլ պետությունների քաղաքացիները, առայժմ Յունիաստրում Բանկը վարկեր է տրամադրում միայն ռեզիդենտներին։ «Ոչ ռեզիդենտների վարկավորման նախագիծը մշակման փուլում է, ծրագրում ենք այն գործարկել նոյեմբերին»,– հայտնել է Զաքարյանը։ --0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: