ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2012-2014թթ.–ներին կաճի 54%–ով` հասնելով մինչև 2.2 միլիոնի

10.10.2012 19:37
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2012-2014թթ.–ներին կաճի 54%–ով` հասնելով մինչև 2.2 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2012-2014 թվականներին կավելանա 54 տոկոսով կամ 779 հազարով` 2014 թվականի վերջին հասնելով 2.2 միլիոնի, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվությունում։

Կենտրոնական բանկի համաձայն, հաճախորդների միջին տարեկան աճը կանխատեսվող ժամանակահատվածում կկազմի 15 տոկոս։

Միաժամանակ, կարգավորիչի կանխատեսման գնահատականներով, վճարային քարտերի թիվը 2012-2014 թվականներին կավելանա 96 տոկոսով կամ 937 հազար քարտով, ինչի արդյունքում դրանց թիվը 2014 թվականի վերջում կհասնի 1.9 միլիոնի։

Առևտրային բանկերի կանխատեսումներով, վճարային քարտերի, POS- տերմինալների և ATM սարքերի միջին աճը կկազմի համապատասխանաբար 25, 31 և 18 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև