Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2012
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for October 11th, 2012

    Հոկտեմբերի 11–ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

    Thursday, October 11th, 2012

    Հոկտեմբերի 11–ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը հատկացված NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալները։

    Արարատբանկը ավստրիական Raiffeisen Bank International-ի կողմից ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում

    Thursday, October 11th, 2012

    Արարատբանկ ԲԲԸ-ն, SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից ճանաչվել է առաջին բանկը Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալն օգոստոսի վերջին ավելացել է 3,9%-ով՝ կազմելով ավելի քան 1123 մլրդ դրամ

    Thursday, October 11th, 2012

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա օգոստոսի վերջին, հուլիսի համեմատ, ավելացել է 3,9 տոկոսով և կազմել ավելի քան 1123 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղակագրի մեջ:

    Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում ապահովագրավճարների ծավալը կմեծանա 66%-ով և կհասնի 36,8 միլիարդ դրամի

    Thursday, October 11th, 2012

    Ապահովագրական ընկերությունների կանխատեսումների համաձայն, Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում ապահովագրավճարների ծավալը կմեծանա 66%-ով և կհասնի 36,8 միլիարդ դրամի, տեղեկացվում է ՀՀ կենտրոնական բանկի կայքում:

    ԱԽՏ ֆոնդային բորսաները հինգշաբթի առուվաճառքները սկսել են նվազումով

    Thursday, October 11th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի` հոկտեմբերի 11–ին առուվաճառքները սկսել են 0,27-0,59 տոկոսի սահմաններում տատանվող անկմամբ՝ ամերիկյան բորսաներում արձանագրված նվազման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 150-ի

    Thursday, October 11th, 2012

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 120-ից հասել է 150-ի, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից: