Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում ապահովագրավճարների ծավալը կմեծանա 66%-ով և կհասնի 36,8 միլիարդ դրամի

11.10.2012 14:59
Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում ապահովագրավճարների ծավալը կմեծանա 66%-ով և կհասնի 36,8 միլիարդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ապահովագրական ընկերությունների կանխատեսումների համաձայն, Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում ապահովագրավճարների ծավալը կմեծանա 66%-ով և կհասնի 36,8 միլիարդ դրամի, տեղեկացվում է ՀՀ կենտրոնական բանկի կայքում:

Արդյունքում 2014 թվականի դեկտեմբերին ապահովագրավճարների չափը բնակչության մեկ շնչի համար կազմում է 11 511 դրամ, ինչը մոտ է զարգացող երկրների ցուցանիշին:

Հայաստանի ապահովագրական համակարգի ընդհանուր կապիտալը 2014 թվականին կանխատեսվում է 19 մլրդ դրամի մակարդակում, ինչը 5,1 մլրդ դրամով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը. Կապիտալի ավելացումը հիմնականում կապահովվի 72,8% չափով չտեղաբաշխված շահույթի աճի հաշվին:

Միաժամանակ ապահովագրական ընկերությունների ակտիվների աճը նշված ժամանակահատվածում սպասվում է տարեկան միջինը 10,3 տոկոսի չափով, ինչը կհանգեցնի ակտիվների 10,8 մլրդ դրամով ավելացման՝ 2014 թվականի դեկտեմբերին հասնելով մինչև 40,2 մլրդ դրամի:

Կանխատեսումների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում  ապահովագրական ընկերությունների ակտիվներում բանկային ավանդների միջին տարեկան աճը կկազմի 12,4%՝ 2014 թվականի դեկտեմբերին հասնելով 49,9%, այն դեպքում, որ 2011 թվականի դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 47,3%, իսկ արժեթղթերի աճը կկազմի 20,2%՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին հասնելով 21,2%-ի. 2011 թվականի դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր 16,4%:

Հայաստանի ապահովագրական համակարգի պարտավորությունները, ըստ կանխատեսումների, 2014 թվականի ավարտին կկազմի 24,2 մլրդ դրամ, ինչը 5,7 մլրդ դրամով շատ է 2011 թվականի ցուցանիշից:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև